ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբեր շրջանակներում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առաջիկա քաղաքական գործընթացներին նրանց հնարավոր ակտիվացման մասին ոմանք անգամ հեռուն գնացող ենթադրություններ են անում, ոմանք էլ պնդում են, որ Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ` ոչ մի արտառոց բան չկա դրանում։ Սակայն երեկ լուր ստացանք, որ երրորդ նախագահը կարճատեւ ուղեւորություն է ունեցել դեպի Ռուսաստան` հանդիպել է մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ:
Թերեւս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների եւ իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով։ Առհասարակ, բոլոր ուժերում եւ հատկապես իշխանության ներսում արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ կան: Այս թեմայի շիկացմանը հատկապես նպաստում է Նիկոլ Փաշինյանը` իր ակտիվ պահվածքով, նախընտրական քարոզարշավ հիշեցնող քայլերով:
Չնայած ՔՊ-ականներից ոմանք դեռ հավատում են նրա խոսքերին եւ ասում են, որ նա ամիսներ առաջ իրենց վստահեցրել է, թե արտահերթ չի լինելու։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»