Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ում լինելը, Մոսկվան հուսով է, որ Երևանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն ներդրումներ և «լուսավոր ապագա» են խոստանում, իսկ թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն»,- նշել է նա։
«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը դիտարկելու համար պետք չէ տնտեսության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ լինել. մեծ մասամբ հենց դրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում, ինչով քչերը կարող են պարծենալ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։






Բաց մի թողեք
Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի կամ՝ որևէ գերտերության հետ
էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու…