Կարելի է ասել՝ ստեղծման օրվանից ի վեր, այսինքն՝ մոտ 23 տարի տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվել Հայաստանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգի՝ «Սպայկայի» շուրջ, որը զբաղվում է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտահանողն է:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակ առ ժամանակ տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ տարբեր տարիների իշխանությունների հետ փոխկապակցվող անձանց՝ որպես ընկերության սեփականատերերի կամ ՍՊԸ-ում մասնաբաժին ունեցողների:
«Փաստը» փորձեց ճշտել, թե իրականում ովքեր են այդ ընկերության սեփականատերերն ու ղեկավարները: Առավել ևս, որ հատկապես նման խոշոր կազմակերպությունների պարագայում «մախաթը պարկում չես թաքցնի», այսինքն, բաժնետերերը, մասնակիցները ամրագրվում են իրավական կարգով: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Սպայկա» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարը Դավիթ Ղազարյանն է:
Ավելին, պարզվում է, որ նա էլ հենց 100 տոկոս բաժնեմասով ընկերության միակ սեփականատերն է: Ընդ որում, իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նրա հետ կապված գրառման ամսաթիվ է նշված 2001 թվականի ապրիլի 16-ը, որը համապատասխանում է ընկերության գրանցման օրվա հետ:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»