Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում վճարված հարկերի ցանկում արձանագրվել են մի շարք ուշագրավ փաստեր, որոնք էական պատկերացում են տալիս Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ առաջատարների շարքում ամուր «տեղավորվել» են բանկերը: Պատահական չէ, որ լավագույն հիսնյակում միանգամից 12 բանկ կա: Ընդհանուր ցանկում վեցերորդ տեղում «Ամերիաբանկն» է, որն այս տարվա առաջին եռամսյակի համեմատ առաջադիմել է 14 հորիզոնականով: Հաջորդը «Ակբա» բանկն է, որը պահպանել է իր դիրքերը նշյալ ժամանակաշրջանի համեմատ: Առաջին եռամսյակի տվյալների համեմատ ամենաշատ առաջընթացն ունեցել են «ՎՏԲ Հայաստան» բանկը՝ 39 հորիզոնական, «ԱյԴի» բանկը՝ 36 հորիզոնական, «Ինեկոբանկը»՝ 25 հորիզոնական, «Արարատբանկը»՝ 24 հորիզոնական, «Կոնվերս» բանկը՝ 23 հորիզոնական, «Հայէկոնոմբանկը»՝ 19 հորիզոնական: «Արդշինբանկը», «Յունիբանկը», «Էվոկաբանկը» առաջին եռամսյակի համեմատ պահպանել են իրենց դիրքերը: Ուշագրավ է «Ֆասթ» բանկի «ֆենոմենը»: Իր ստեղծման շատ կարճ ժամանակահատվածում այս բանկը ոչ միայն հայտնվեց լավագույն հարյուրյակում, այլև ընդհուպ մոտեցել է առաջատար հիսնյակին: Առաջին եռամսյակի համեմատ այս բանկը գրանցել է առաջընթաց 74 հորիզոնականով:
Հետաքրքիր է, որ լավագույն հիսնյակում իրենց դիրքերն ամուր պահպանում են հեռահաղորդակցության երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան»: Նույնը կարելի է ասել նաև «կոմունալների» մասին: Թե՛ «Գազպրոմ Արմենիան», թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», թե՛ «Վեոլիա ջուրը» շարունակում են լինել առաջատարների շարքերում:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար