13/12/2024

Ուկրաինացիները կոչ են անում բոյկոտել ադրբեջանական SOCAR-ի բենզալցակայանները․ նրանք համացանցում արշավ են սկսել

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև գործընկերության ընդլայնման մասին պայմանավորվածությունից հետո համացանցում արշավ է սկսվել՝ ուկրաինացի օգտատերերը կոչ են անում բոյկոտել SOCAR-ի բենզալցակայանները։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Լրատվամիջոցի համաձայն՝ Ուկրաինայում գործում է SOCAR-ի 57 լցակայան։

Ադրբեջանի և Ռուսաստանի նավթային հսկաները «բազմազան ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու» շուրջ պայմանավորվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի ընթացքում։