13/12/2024

Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է էֆթանազիայի ենթարկել դերասանի սիրելի շանը և թաղել տիրոջ հետ․ Լուսանկար

Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կատարել ֆրանսիական և համաշխարհային կինոյի աստղի կտակի այդ կետը, որով դերասանը խնդրել է մարդկայնորեն էֆթանազիայի ենթարկել իր սիրելի շանը և թաղել տիրոջ հետ։

Դելոնը ցանկացել է մահից հետո էլ չբաժանվել իր բելգիական հովվաշնից՝ Լուբո մականունով, սակայն կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքի ալիքի ժամանակ դերասանի դուստրը՝ Անուշկան, խոստացել է, որ 10-ամյա հովվաշունը ողջ կմնա եւ կշարունակի ապրել դերասանի ընտանիքում:

Ֆրանսիական «Բրիջիտ Բարդո» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, X սոցիալական ցանցում հայտնել է, որ Դելոնի դուստրը հաստատել է, որ ոչ ոք չի պատրաստվում էվթանազիայի ենթարկել Լուբոյին, շունն ունի տուն և ընտանիք:

Կինոյի աշխարհահռչակ լեգենդ Դելոնը մահացել է օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Օռլեանի մերձակայքում գտնվող Սուլս կոմունայի իր տանը: Նա 88 տարեկան էր։

May be an image of 3 people and dog