Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։
ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի՝ «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։
Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը, սակայն, կարծում է, որ այստեղ օրենքի կիրառման հետ կապված խնդիր կա, և Առուշանյանը՝ որպես ընտրված քաղաքապետ, շարունակելու է պաշտոնավարել։
«Այս օրենքն ընտրովի պաշտոններին չի վերաբերում, այլ մյուս պաշտոններին՝ ոստիկանապետ, դատախազ, նախարար և այլն։ Իսկ ընտրովի պաշտոնների մասով այդպիսի կարգ չկա սահմանված։ Մինչև Առուշ Առուշանյանն էլ ևս երեք այդպիսի վճիռ է եղել այլ համայնքապետերի մասով, բայց երեքն էլ ի կատար չեն ածվել, քանզի էդ մեխանիզմը չկա»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Առուշանյանի լիազորությունները կասեցնելու համար Գորիս համայնքի ավագանու անդամները պետք է օգտվեն Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից, մինչդեռ իրենք այդպիսի լիազորություն չունեն։
«Հետևաբար, եթե մենք իրավապահ պետությունում ենք ապրում, ապա ինչպես մյուս դեպքերում, այս դեպքերում նույնպես պատժի այս լրացուցիչ տեսակը կիրառելի չէ, և Առուշ Առուշանյանը պետք է շարունակի պաշտոնավարել՝ որպես քաղաքապետ»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ Առուշանյանի պաշտոնավարելը բխում է նաև Հայաստանի Հանրապետության և Գորիս համայնքի շահերից։
Նա նաև հորդորեց հարց ուղղել արդարադատության նախարարությանը, որը շտապել է Առուշանյանի մասով այս հայտարարությունն անել, թե ինչո՞ւ նախորդ երեք համայնքապետերով, որ այդպիսի վճիռներ են եղել դարձյալ, ինչո՞ւ չի միջամտել, որ դրանք ի կատար ածվեն, ու հիմա հանկարծ Առուշ Առուշանյանի դեպքով արդեն ԱՆ մամուլի խոսնակը նման հայտարարություններ է անում։
Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել