Հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Ազատության Հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել օտարերկրյա քաղաքացի 52-ամյա Ի. Կ.-ն, ով ներկայացել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակից և հայտնել է, որ անհայտ անձը Ազատության հրապարակում ձեռքերով դիպչել է իր կնոջ՝ 46-ամյա Ե. Լ.-ի մարմնի տարբեր հատվածներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ա. Շահնազարովը, ում Ազատության հրապարակից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Շահնազարովի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


Բաց մի թողեք
Արեւուտում թեժ ընտրապայքար է սպասվում․ Ովքե՞ր են համայնքապետի 3 թեկնածուները
54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը. Լուսանկար
Հայաստան․ EFJ-ն միանում է ՀԺՄ-ին՝ դատապարտելով վարչապետի կողմից լրագրողի հասցեին հնչեցված վիրավորանքները