Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ «Արևմտյան Նեղոսի տենդ»-ից Հայաստանում մեկ մարդ է մահացել՝ 1938թ․ ծնված տղամարդ, որն ունեցել է ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ:
Ըստ նրա՝ մահվան այլ դեպքեր չեն գրանցվել:
Աթոյանի խոսքով՝ հիվանդությունը հիմնականում ընթանում է տարեցների ու քրոնիկ հիվանդների շրջանում։
Վերջինս նաև հայտնել է, որ Հայաստանի հարևան երկրներում «Արևմտյան Նեղոսի տենդ»-ով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում՝ 440 դեպք, ԱՄՆ-ում՝ 230 դեպք, Արևելյան Եվրոպայում՝ 69 դեպք։
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է: Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ, մահացողը նույնպես ռիսկային գոտում է եղել, տարիքը՝ 60-ից բարձր:
Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ:
Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ասել է՝ առողջ մարդիկ այն թեթև են տանում։ Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժումը նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ։
Թե բնակչության քանի՞ տոկոսն է թիրախային խմբում, ՀՎԿԱԿ տնօրենն ասել է՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի:
Բաց մի թողեք
39-ամյա կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ունեցել է խնդիրներ, ու որ դրա մեղավորը բժիշկն է
Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս. Լուսանկար
Որքա՞ն մարդ է ծնվել և մահացել այս տարվա հունվար-սեպտեմբերին