Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի վեց շրջանների վրա ոչնչացրել և որսացել է 28 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել է ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրելև որսացել են 28 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տասներեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վոլգոգրադի շրջանի, յոթը՝ Ռոստովի, չորսը՝ Բելգորոդի, երկուսը՝ Վորոնեժի, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա։
Վոլգոգրադի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Մարինովկայի շրջանում գտնվող ռազմական օբյեկտում։ Այս մասին հայտնում է մարզային վարչակազմի Telegram ալիքը՝ նահանգապետ Անդրեյ Բոչարովին հղումով։
«ԱԹՍ-ի ընկնելու հետեւանքով հրդեհ է բռնկվել ՊՆ օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվ կերպով սկսել են մարել կրակը։ Տուժածներ չկան»,- ասաց շրջանի ղեկավարը։
Վոլգոգրադի օդանավակայանը թռիչքների սահմանափակումներ է մտցրել տարածաշրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
«Տարածաշրջանում ներդրված օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ», – ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Բաց մի թողեք
Կլինի Ամերիկայի ոսկե դարը. Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը
Ուղիղ․ Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել․ Լուսանկար