«Վարչապետի օգնական Արսեն Միխայլովը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի ապրիլի 1-ից, սակայն իր գործունեությունը սկսել է դեռ 1983 թվականին՝ լինելով Արդատովի գյուղատնտեսական տեխնիկումում մինչև 1986 թվականը, այնուհետև, 1986-ից մինչև 1990 թվականները եղել է Արզնիի Սովխոզի ԼԿԵՄ քարտուղար․ սրան հաջորդել է Արզնիի Սովխոզի ԿԿ քարտուղարի պաշտոնը մինչև 1991 թվական:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արսեն Միխայլովը 1991-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ, ինչպես նաև 1994-ից 2001 թվականներին՝ Հայաստանի «Աթուր» ասորական ասոցիացիայի փոխնախագահ: Միխայլովը նաև 2001 թվականից հանդիսանում է Հայաստանի «Աթուռ»» ասորական միության նախագահ, ինչպես նաև նույն թվականից եղել է Համաշխարհային ասորական միության վարչության անդամ, Արևելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար և Համաասորական «Թամուզ»՝ ԻԻՀ-ում անցկացվող սպորտային խաղերի համահեղինակ, կազմակերպիչ:
Արսեն Միխայլովը Ազգային ժողովի պատգամավոր է եղել սկզբնապես ՀՀԿ խմբակցությունում, հետո՝ ՔՊ-ում:
Վարչապետի օգնականն իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մարտի 28-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս, մեկ բնակելի տուն․ նշյալ գույքերը գտնվում են Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Այս ամենին տարվա ընթացքում ավելացել է ձեռք բերված հողամասը, որը եղել է գնման եղանակով եւ որի արժեքը կազմել է 300.000 դրամ, ինչը տարվա ընթացքում օտարվել է 260.000 դրամով․ ինչպես տեսնում ենք՝ վնասով գործարք:
Վարչապետի օգնականի մնացյալ 4 անշարժ գույքերը պահպանվել են:
Արսեն Միխայլովը տարվա սկզբում, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2008 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենան․ սա կրկին պահպանվել է տարվա վերջում:
Հաշվետու տարվա սկզբում առկա պարտքային և այլ արժեթղթերի գումարի չափը կազմել է 6 մլն դրամ, որը պահպանվել է տարվա վերջում: Միխայլովի՝ բանկում առկա ավանդների գումարի չափը կրկին 6 մլն դրամ է:
Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա բանկային հաշիվների մնացորդը եղել 50 դրամ, իսկ մյուսը 1.110 դրամ, հաշվետու տարվա վերջում երկուսն էլ զրոյացվել են:
Նրա՝ հաշվետու տարվա սկզբի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 2 մլն 500 հազար դրամ:
Միխայլովի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 248 հազար դրամ, որից 9 մլն 747 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 260 հազար դրամը՝ հողամասի վաճառքից ստացած գումարը, 593 հազար դրամը «Ինեկոբանկից» ստացված փոխառությունն է, իսկ մնացած 648 հազար դրամը ստացված է ՎՏԲ բանկից:
Հիշեցնենք, որ Արսեն Միխայլովը, լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, երբեք աչքի չի ընկել իր ելույթներով և նրա ձայնը երբեք լսելի չի եղել խորհրարանում․ ու հիմա Միխայլովը հայտնվել է մի «անվտանգ», բայց ազդեցիկ պաշտոնում»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան