«Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխին մութ ամպեր են կուտակվել։ Մինչ նա արձակուրդում է, կուլիսներում նրա պաշտոնանկությունն են լոբբինգ անում, եւ դրան լծվել են ոչ միայն թիմակիցները՝ ՔՊ-ականներ, Արսեն Թորոսյանը՝ իր համախոհների հետ, այլեւ ոլորտից ոմանք։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Համարում են, որ նա տապալել է ոլորտի կառավարումը՝ ֆինանսական խնդիրներ, պետպատվերի պարտքեր, համաճարակային անվերահսկելի վիճակ։ ՔՊ-ական վերնախավին առաջարկել են ոլորտում ընդունված անձի թեկնածություն՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանին, ով բժիշկ է, ադմինիստրատոր եւ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ»։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի