Օգոստոսի 24-ին՝ ժամը 18:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում և դուրս է բերվել ափ․ անհրաժեշտ է շտապօգնություն։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։
Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ, տղամարդը «Հյուսիս-հարավ» ճանապարհին քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել. Լուսանկար
Մեքենաներն արդեն թռչում են․ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ․ Չինաստան․ Տեսանյութ
Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ