Մահացել են ռուսական Navis 2 բեռնափոխադրող նավի անձնակազմի երկու անդամները:
«Երեկ ռուսական դրոշով Navis 2 առևտրային նավի վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել են նավաստիներ Կոնստանտին Մարտինովը (46 տարեկան) և Դմիտրի Մոչալովը (52 տարեկան)»,- հայտնել են լրատվամիջոցները:
Ենթադրվում է, որ մահացածների մարմինները տեղափոխվել են Բուրսայի դատաբժշկական ինստիտուտ՝ մահվան ստույգ պատճառները պարզելու համար։
Նավը շահագործող ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատակիցներն ընկել են պահեստի կոյուղատարի մեջ, ինչն էլ հանգեցրել է մահվան։
Դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուց և մահվան ստույգ պատճառները պարզելուց հետո անձնակազմի անդամների մարմինները կտեղափոխվեն Ռուսաստան։
Բաց մի թողեք
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի
Թուրքիան զինում է Սիրիային, ինչ է սպասվում քրդերին
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով