Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Յուրա Հարությունյանը:
Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ ժամը 18:00-20:00 «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին նույն վայրից:
Յուրա Հովհաննիսյանը ծնվել է 1950 թվականին։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1985 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2012 թվականին մասնակցել է Պեկինի համաշխարհային բիենալեին։ Յուրա Հարությունյանի նկարներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Իրանի հավաքածուներում։
Նա ստեղծագործել է աբստրակտ ոճում։







Բաց մի թողեք
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում Ուկրաինան և Վրաստանը կներկայացնեն հայազգի պատանիներ. Լուսանկարներ
Կոմիտաս վարդապետը կսրբադասվի ՀԱԵ-ի կողմից
Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում. Լուսանկարներ