23/10/2024

Ստամբուլում գողացել են հայկական եկեղեցու խաչը. տղամարդը որոշել է այն նվիրել սիրելիին․ Տեսանյութ

Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:

Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Վերջինս խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու էր իր սիրելիին։