ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ երրորդ կողմերի միջոցով:
Այս մասին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից՝ նշելով, որ տարածաշրջանում կայունությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումն ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեն:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել են, թե Արևմուտքի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, երրորդ երկրների միջոցով Երևանին մահաբեր սպառազինություն են մատակարարել և շարունակում են դա անել:
Նշվել է, թե ֆրանսիական, գերմանական և ամերիկյան սպառազինության մատակարարումները Հայաստան իրականացվել են Իրանի միջոցով:
Բաց մի թողեք
Ինչ եղանակ կլինի մայիսի 21-ից 26-ը
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը մահացել է, կան վիրավորներ. Լուսանկար