Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։
Երգչուհին գրառում է արել «Ինստագրամ»-ի իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակիցներին:
«Մի՛ հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,- գրել է երգչուհին։
Անահիտ Հակոբյանն արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն գնահատականին՝ մրցութային 3 օրերին հավաքելով 222 միավոր։
Վերջին մրցույթային օրը նա կատարել է կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի հեղինակած «Իմ ուղին» երգը:
Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:


Բաց մի թողեք
Տրավոլտայի համար միշտ ուղիղ գիծ չի եղել՝ Ջոն Տրավոլտային․ Լուսանկար
Հոգևոր տարածք՝ որտեղ սերը, ցավը և գեղեցկությունը շարունակում են խոսել մեզ հետ․ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է․ Նամականի, Լուսանկարներ
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում. Լուսանկար