Հայաստանում 19 հազար 319 բազմաբնակարան շենք (բնակարանների քանակը՝ 461 հազար 309 միավոր, ընդհանուր մակերեսը՝ 30 մլն 299 հազար 907 քառ․մետր) եւ 437 հազար 23 բնակելի տուն (ընդհանուր մակերեսը 78 մլն 394 հազար 950 քառ․ մետր)։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի՝ «Բնակարանային ֆոնդի հիմնական ցուցանիշները 2023թ. տարեվերջին» տեղեկանքից։
Հանրապետությունում հաշվետու տարում ըստ ՎԿ-ի առկա է ընդհանուր բազմաբնակարան շենքերի (ներառյալ իրավաբանական անձանց և պետական սեփականության ենթակայության բնակարանները) 461 հազար 249 բնակարան, որոնցից 93 հազար 305-ը՝ մեկ սենյականի, 155 հազար 263-ը՝ երկու, 165 հազար 541-ը՝ երեք, իսկ չորս եւ ավելի սենյակներ ունեցող բնակարանները 47 հազար 140-ն են։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակով առաջին տեղում մայրաքաղաքն է՝ 251 հազար 635 բնակարան, որոնցից 52 հազար 641-ը՝ մեկ սենյականի, 85 հազար 73՝ երկու սենյականի, 91 հազար 829-ը՝ երեք սենյականի, չորս եւ ավելի սենյականի բնակարանների թիվն էլ 22 հազար 92 է։ Ամենաքիչ թվով բնակարաններն էլ սահամանամերձ Տավուշի մարզում են՝ 5 080, որից 1 043-ը՝ մեկ սենյականոց, 1 363-ը՝ երկու, 1 645-ը՝ երեք, 1 029-ը՝ չորս եւ ավելի սենյականի։ Մասնավորապես Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսը 17 մլն 267 հազար 437 է։ Այդ թվում ՝ մեկ սենյականոցների ընդհանուր մակերեսը 2 մլն 139 հազար 720 քառ․մետր է, երկու սենյականցներինը՝ 5 մլն 210 հազար 618, երեք սենյականոցներինը՝ 7 մլն 476 հազար 217, չորս եւ ավելի սենյականոցներինը՝ 2 մլն 440 հազար 882 քառ․ մետր։
ՎԿ-ն տվյալներ է ներկայացրել նաեւ Երեւանում եւ ՀՀ մարզերում բնակելի տների քանակի եւ ընդհանուր մակերեսի վերաբերյալ։ Մասնավորապես մայրաքաղաքում կա 67 հազար 220 բնակելի տուն՝ ընդհանուր մակերեսը՝ 13 մլն 75 հազար 621 քառ․մետր։ Բնակելի տների քանակով երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 50 հազար 864 բնակելի տուն՝ 8 մլն 533 հազար 711 քառ․ մետր ընդհանուր մակերեսով։ Արմավիրի մարզում էլ կա 46 հազար 200 բնակելի տուն՝ 8 մլն 243 հազար 482 քառ․ մետր ընդհանուր մակերեսով։ Իսկ ահա Արագածոտնի մարզում կա 33 հազար 198 բնակելի տուն, Գեղարքունիքում՝ 44 հազար 974, Լոռիում՝ 45 հազար 842, Կոտայքում՝ 46 հազար 873, Շիրակում՝ 41 հազար 2, Սյունիքում՝ 19 հազար 467, Վայոց ձորում՝ 10 հազար 282, Տավուշում՝ 31 հազար 101 բնակելի տուն։ Նկատենք, որ քաղաքներում բնակելի տների քանակը 168 հազար 680 է, գյուղերում՝ 268 հազար 343։
Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում կա 839 բազմաբնակարան շենք, որոնցից 525-ը՝ քարե (ըստ արտաքին պատերի նյութի), 160-ը՝ պանելային, 154-ը՝ մոնոլիտ։ Մալաթիա-Սեբաստիայում էլ կա 597 շենք, որոնցից 80-ը՝ քարե, 503-ը՝ պանելային, 14-ը՝ մոնոլիտ, Նոր-Նորքում՝ 712 շենք, որոնցից 217-ը՝ քարե, 459 պանելային, իսկ 36-ը՝ մոնոլիտ։ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 656 շենքերից 445-ն էլ քարե շենքեր են, 202-ը՝ պանելային եւ միայն 9-ը՝ մոնոլիտ։ Արաբկիրի 764 շենքերից էլ 479-ն է քարե, 195-ը՝ պանելային, 90-ն էլ՝ մոնոլիտ։ Ամենաքիչ քարե շենքերը Դավթաշեն վարչական շրջանում են՝ առկա 201 շենքերից միայն 3-ը, 185-ը պանելային են, 13-ն էլ՝ մոնոլիտ։ Ամենաքիչ շենքերը Նորք-Մարաշում են՝ ընդամենը՝ 36 , որոնցից 12-ը քարե են, 3-ը՝ պանելային, 21-ը՝ մոնոլիտ։
Հավելենք, որ Աջափնյակում կա 449 շենք, Ավանում՝ 256, Էրեբունիում՝ 259, Նուբարաշենում՝ 37, Քանաքեռ-Զեյթունում՝ 379։ Ընդամենը 5 185 շենք, որոնցից 2 394-ը քարե շենքերն են, 2 399-ը՝ պանելային, 392-ը՝ մոնոլիտ։
Բաց մի թողեք
Դոլարը էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Ինչի հետևանք է, որ Հայաստանի համար ավելի է աճում պետական – արտաքին պարտքի բեռը