21/11/2024

«Օրոպուշ» անվանումն ունեցող վիրուս. աշխարհը նորից կփակվի

Այս ամառվա ընթացքում 19 եվրոպացի վարակվել է «Օրոպուշ» անվանումն ունեցող վիրուսով, որը շրջանառվում է Folivora կամ «ալարկոտ» կենդանատեսակի եւ թռչունների մոտ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Համաձայն Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկման Եվրոպական կենտրոնի, «Օրոպուշ» վիրուսով վարակման 5 դեպք գրանցվել է Իտալիայում, 2-ը՝ Գերմանիայում, 12-ը՝ Իսպանիայում։ Եվրոպայից դուրս՝ այս տարվա սկզբից ի վեր, արձանագրվել է այս վիրուսով վարակման 8 հազար դեպք։

Հիմնական շրջաններն են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաները։ Եվրոպայում առաջին դեպքն արձանագրվել է Իտալիայում։ Վարակակիրը 45 տարեկան տղամարդ է, ով եղել է գործուղման Հարավային Ամերիկայում։ Սովորաբար վարակակիրների մոտ լինում է՝ բարձր ջերմություն, մկանային ցավ, գլխացավ, հոդացավ։

Կարող է լինել նաեւ դիարեյա եւ սրտխառնոց։ Մասնագետները ախտանշաններից նշում են աչքերի շրջանում ցավի առկայությունը, ցանը, ձեռքերի ընդարմացումը։ Հիվանդությունը կարող է լինել կյանքի համար վտանգավոր եւ պահանջում է հոսպիտալացում։ Մահացություն հազվադեպ է լինում այս հիվանդությունից։ Տարածվում է միջատների եւ մոծակների միջոցով։ Մահվան երկու դեպք առայժմ գրանցվել է Բրազիլիայում։