ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսօր առիթ կար խոսելու պատգամավորների պարգևավճարներից:
Ուզում եմ ասել, որ պատգամավորին ԱԺ կողմից պարգևավճար տալը սկզբունքորեն սխալ է, որովհետև պատգամավորի գործատուն ըստ էության Ազգային ժողովի վարչակազմը չէ, որ մի բան էլ գնահատի, թե պատգամավորը լավ է աշխատում կամ վատ ու պարգևատրի:
Պատգամավորին գործ ու մանդատ տվողը հանրությունն է, ընտրողը, որը որոշում է հաջորդ ընտրությանը կընտրի նույն պատգամավորին` պարգևատրելով վերջինիս:
Ինչքան պատգամավոր կա, որ պարգևավճարներ է ստանում պետբյուջեից, բայց ժողովուրդը չգիտի ոնց է այդ մարդը հայտնվել պառլամենտում ու ինչի համար է պարգևատրվում:
Վերացրեք պատգամավորի «պարգևավճար» հասկացությունը:
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն