Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինչպես օգտագործել Արևմուտքի կողմից մատակարարվող զենքը։ Դա վերաբերում է նաև F-16 կործանիչներին։ Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը, հայտնում է Novinky-ն։
«Եթե ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային՝ պաշտպանվելու ագրեսիայից, և օգնել նրան նյութական մատակարարումներով, այլ ոչ թե ռազմական գործողություններին անմիջական մասնակցությամբ, ապա Ուկրաինան պետք է որոշի, թե ինչպես օգտագործել այդ զենքի մատակարարումները», – ասել է նախագահը։
Չեխիայի նախագահը նշել է, որ եթե Ռուսաստանն ի սկզբանե չներխուժեր Ուկրաինա, ուկրաինացի զինվորականները ստիպված չէին լինի հարձակվել Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների վրա։
Բաց մի թողեք
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Կհանդիպեն ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուները, հայկական թեմա կա