«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում կայարանային տնտեսության գնացքներ ընդունող-ուղարկող հերթապահների։
Այս մասին հայտնել են մետրոպոլիտենից՝ ներկայացնելով աշխատանքային պարտականությունները:
Գնացքն ընդունող-ուղարկող հերթապահն ապահովում է գնացքների անվտանգ ընդունել-ուղարկելը մետրոպոլիտենի կայարաններում։
Գնացքն ընդունող-ուղարկող հերթապահն իր աշխատանքները կազմակերպում է զբաղեցրած պաշտոնի աշխատանքային անձնագրի դրույթներով։
Պահանջվող որակավորում
Պարտադիր 12-ամյա կրթություն կամ տեխնիկական /բուհ, քոլեջ, ուսումնարան/։
Մինչ հիմնական աշխատանքի անցնելը նախատեսված է փորձաշրջան՝ տեսական եւ գործնական դասընթացներով։
Փորձաշրջանի ընթացքում աշխատողը վարձատրվում է։
Պատասխանատու լինելը եւ թիմում աշխատելու ունակությունը՝ ցանկալի է։
Հետաքրքրված անձանց խնդրում են ուղարկել ինքնակենսագրական (CV-ն) info@yermetro.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060 460-101(9301) հեռախոսահամարին կամ մոտենալ Մարշալ Բաղրամյան պող., 78 շենք։
Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է. Լուսանկար
26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած ու կյանքից զրկած վարորդը կդատապարվի 2 տարով․ ծնողները պատրաստվում են բողոքարկել
Երևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս. Լուսանկար