«Ինստագրամ»-ը լսում է (ակտիվ ունկնդրման տարբերակ) յուրաքանչյուր օգտատիրոջ։ Այս փաստը խոստովանել է գովազդային ծառայությունների մատուցման հարթակի գլխավոր գործընկերներից մեկը՝ Cox Media Group-ը (CMG):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ գրելով.
«Մետայի, Գուգլի, Ամազոնի հետ աշխատող ընկերությունը, հայերեն ասած, պալիտ ա արել, որ հավելվածները լսում են մեր ասածը, եւ գովազդը ըստ դրա է նաեւ թիրախավորվում։ Էն, ինչ մենք առանց դա էլ գիտեինք»:
Գրառմանը կից Մարտիրոսյանը նաև համապատասխան հղումն է հրապարակել՝ habr.com:
Բաց մի թողեք
Չեչեն աղջիկ է կորել Հայաստանում․ Կարևոր է կանխել նրա բռնի դուրս բերելը ՀՀ-ի սահմանից․ Սաքունց․ Լուսանկար
Մահացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` 96 տարեկան էր․ Լուսանկար
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար