Նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ճանապարհային նշաններին, կոտրել դրանք, որոնք վնասել են կայանված «Volkswagen» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Հարությունյանը և Արթուր Մելիքյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և քննիչ Վրեժ Գրիգորյանի գլխավորությամբ։


Բաց մի թողեք
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում արդյունքները կվերահաշվարկվեն
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը
Ինչպես են մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ առանց ԿԸՀ-ի, ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, թե` ոչ