«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Ինչո՞ւ է ջղաձգվում Ադրբեջանը, հիմա էլ ՀՀ սպառազինության վրա սահմանափակումներ դնելու առաջարկ է անում…
Շատ պարզ, որովհետև վախենում է, որովհետև աչքների առաջ Ուկրաինան արևմտյան գերժամամակակից զինատեսակներով հարվածում է գերտերություն Ռուսաստանին ՌԴ տարածքում։
Մտածում են՝ այսպես որ զինվեց, Հայաստանն էլ նույնն է անելու։ Լավ է, թող մտածեն, թող վախենան… Սա նշանակում է, որ ինչ-որ բան գնում ենք, ինչ-որ նոր բանի բանակցություն կա: Հետն էլ՝ Մակրոնն է գալու»
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան