Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 1-2 տարով բարձրացնել ամուսնության համար թույլատրելի տարիքային շեմը։
Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց բացառություններ կան, ու, ըստ էության, թույլատրվում է ամուսնանալ 17, 16 տարեկանում: Հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն էլ տվյալներ է ներկայացրել, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ ամուսնությունները նվազել են և, դրանով պայմանավորված, երեխաների ծնունդները գրացված ամուսնությունների շրջանակում նույնպես նվազել են, բայց խնդիրը դեռևս մտահոգիչ է։
«2007թ.-ի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված և 56 ամուսնություն 18 տարեկաների համար։ Իսկ 16 տարեկան 2 հոգի երեխա է ունեցել արդեն»,- նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ Կառավարությունն այս վաղ ամուսնություններն արգելելուն կողմ է․ «Նաև պետության վերաբերմունքը ցույց տալն անհրաժեշտություն ենք համարում»։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար