Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ նիստին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 9 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Զինված միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը վիրահատվում են` 30-35 տարեկան են
Կրակnցներ և վիրավnրներ Աջափնյակում․ 10 վիրավոր, ի՞նչ է կատարվում