Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ փորձել է պայքարել վարորդը՝ 52-ամյա Արշակ Ա-ն։ Ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով ջերմահարվել է հարևանությամբ կայանված՝ 39-ամյա Ղուկաս Հ.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի