Հուլիսին գրել էինք, որ Փաշինյանը կարող է «անառակ որդու պես վերադառնալ մայր Ռուսիայի գիրկը»։ Նա նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել:
Այդ օրերին մեզ քննադատողները, թե «Հրապարակը» վատ երազ է տեսել, այսօր իրենք են գրում, որ հետքայլ է արվում։ Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռեւերանսն էր, իսկ երեկ իմացանք, որ Հայաստանը մասնակցելու է ԲՌԻԿՍ-ի եւ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ ԲՌԻԿՍ-ի ժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին` Կազանում։
Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության եւ օգոստոսի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի միջեւ, որը կայացավ վերջինիս՝ Բաքու այցից 4 օր անց: Դրանից 4 օր անց Պուտինը խոսեց նաեւ Ալիեւի հետ, իսկ 1 օր անց ստորագրվեց սահմանազատման կանոնակարգը, որը ձգվում էր 2 ամիս: Ըստ որոշ աղբյուրների՝ Պուտինն ասել է Փաշինյանին, որ ինքն Ալիեւին հորդորել է թուլացնել ճնշումը ՀՀ-ի վրա: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել։ Զախարովան էլ երեկ հայտարարել է, թե ակնկալում են, որ Երեւանը կվերսկսի լիարժեք մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին։
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար