Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը