«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի եւ վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ եւ այս ամենը՝ փայտի փորագրությամբ։
Նարդիի ամենաէժան տարբերակը նշված խանութում 33 հազար դրամ է եւ աստիճանաբար թանկանում է՝ հասնելով մինչեւ 300-360 հազար դրամի։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել՝ արդյոք գնումը նախարարի՞ հրամանով է արվել, ո՞ւմ համար է գնվել, եւ եթե նվեր է, ապա ո՞ւմ են նվիրել։ Նախարարությունից պատրաստակամորեն պատասխանեցին մեր հարցերին՝ ասելով. «Հարցը եղել է նախարար Գեւորգ Պապոյանի տիրույթից դուրս, նա չի հանդիսացել նվիրատուն։
Գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի շրջանակում՝ նախարարի տեղակալի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան կատարած այցի ընթացքում նվիրելու համար։
Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո՝ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։
Նշենք նաեւ, որ ծախսված գումարն արդեն իսկ վերադարձվել է պետբյուջե։
Կից ներկայացնում ենք նաեւ վճարման անդորրագիրրը», – հարցին ի պատասխան՝ նախարարությունից տրամադրել էին նաեւ վճարման անդորրագիրը։
Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, առանց նախարարին տեղյակ պահելու, թանկարժեք նվերներ է գնել պետբյուջեից հատկացված գումարով, ապա նախարարի ճնշումներից հետո՝ նվերի համապատասխան գումարը վերադարձրել է պետբյուջե։
Եվ այսքանով պատիժն ավարտվում է. սակայն «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կպարզի եւ կներկայացնի, թե էկոնոմիկայի նախարարի տեղակալներից ով է թանկարժեք նարդիի գնումը կատարած տեղակալը»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան