Հայաստանի պետական կամերային նվագախումբը Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդես է եկել Puplinge Classique փառատոնին, որն այս տարի նշել է իր 15-ամյակը:
Փառատոնի հանդիսավոր երեկոյին հանրահայտ Victoria hall -ում դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ կամերային նվագախումբն արժանանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հոտնկայս ծափահարություններին։
Համերգին ելույթ է ունեցել նաև «Sine Nomine Quartet»-ը, ինչպես նաև դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի, կլարնետահար Դամիան Բախմանը, երգչուհի Էլինա Դունին, Բայջու Բհատը և Red Sun-ը: Համերգի երկրորդ բաժնում Կամերային նվագախմբի հետ ելույթ է ունեցել շվեյցարական երիտասարդական նվագախումբը, ինչը երկկողմանի մշակութային երկխոսության լավագույն դրսևորումներից էր։
Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին հայ և շվեյցարացի բարձրաստիճան այրեր։ Միջոցառմանը ներկա էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության ամբողջ անձնակազմը, ինչպես հայկական հիմնադրամների խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, միջազգային հանդիսատես, ֆրանկոֆոնիայի գրասենյակի ներկայացուցիչներ։
Սա նվագախմբի հյուրախաղերի առաջին կանգառն էր` նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Փառատոնին նվագախումբը մասնակցեց գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի և միջազգային երաժշտական փառատոնի Գալա համերգի գեղարվեստական համակարգող Անի Գասպարյանի հրավերով:
Հյուրախաղերն իրականացվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը․ Լուսանկար