22/11/2024

Ադրբեջանն ավելի շատ է անհանգստացած Հայաստանի հաջողություններով, քան մենք ուրախանում ենք դրանցով. Քոչարյան

Կադրային լուրջ փոփոխությունների է ենթարկվել պաշտպանական գերատեսչությունը:

Այս մասին Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այսօրվա ընդդիմությունն ասում է մեր փառապանծ գեներալներին հանեցին, տեղը չգիտես ում բերեցին: Տեղը բերեցին հրաշալի կրթություն ստացած երիտասարդ զինվորականների, որպես կանոն գնդապետի ուսադիրներով, որոնք լինելով երիտասարդ, նաև անցած ուղի ունեն, ինչն այսօր նպաստում է մեր բանակի ցանկալի արդյունքների արձանագրմանը»,- ասաց Քոչարյանը:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Ադրբեջանն ավելի շատ է անհանգստացած ՀՀ հաջողություններով, քան մենք ուրախանում ենք:

«Ադրբեջանի վերջին հայտարարություններն են՝ ՀՀ-ին զրկել որակյալ սպառազինություն ունենալու հնարավորությունից, որովհետև իրենք էլ ինֆորմացված են, որ Հայաստանը դատարկ տեղը չի նստած: Պաշտպանական գերատեսչությունն ամեն օր խնդիրներ է լուծում, որոնք կուտակվել էին նախկինից: Հիմա ինչքան էլ չուզեմ արտահայտել նախկինի բացթողումները, անխուսափելի է, դա պետք է ասել, որովհետև էնպիսի ավանդույթներ են ձևավորվել, որ էսօր էլ ինքնասպանություններ են լինում, որոնք կապված են «քֆուր ուտելու», հեռախոս օգտագործելու, առաջնորության հետ, բայց էդ խնդիրը կլուծվի, երբ որ մեր սերժանտական համակարգը մի օր շուտ ոտքի կկանգնի և կլրացնի մեր ներքին օղակների կառավարման ամբողջ ծավալը, և մենք էդտեղ էլ էդ ավանդույթները կոչնչացնենք, ինչպես որ ոչնչացրեցինք զորամասերում «զոն նայողների» ինստիտուտը, գողական բարքեր կային, բոլորն էլ գիտեն դա:

Պաշտպանական գերատեսչությունն ավելի հաջողել է ծրագրերի կատարման և տեմպերի, և որակի առումով, իսկ մնացածը պետք է ամեն ինչով աջակցեն:

Տեսեք, 25-օրյա հավաքները, սկզբում ընդդիմանում էին, հետո ասում էին՝ լավ գանք, բայց ծանոթ էին փորձում գտնել, որ չգնան, բայց այդ հավաքները մեզ տալիս է որակյալ պատրաստված ՄՈԲ ռեսուրսի հնարավորոթյուն, որը մենք չենք ունեցել: Մի դրվագ եմ ասում 44-օրյա պատերազմից, որը մեր անհաջողության հիմնական պատճառներից մեկն էր: Հետևից եկող պատրաստված ռեզերվը չկար, թղթի վրա էր, առաջնագծի էն կառույցները չկային, որոնք որ ունենք, որպեսզի հակառակոդը չկարողանա ճեղքի, բանկա-բուդուլկա էր: Երբ որ ասում եմ, Սեյրան Օհանյանը վատ է զգում իրեն: Ես մի անգամ ասի՝ դու վատ մի զգա քեզ էդ հնարավորուէթյունը չեն տվել նախկին իշխանությունները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: