22/11/2024

Պավել Դուրովն անդրադարձել է Ֆրանսիայում իր դեմ իրականացվոսղ գործողություններին

Telegram հավելվածի հիմնադիր եւ մենեջեր Պավել Դուրովն անդրադարձել է Ֆրանսիայում իր դեմ իրականացվոսղ գործողություններին։ Նա հայտարարել է, որ սխալ է այն մոտեցումը, որով Ֆրանսիայի իշխանությունները փորձում են Telegram-ի ղեկավարի դեմ մեղադրանքներ ներկայացնել այնպիսի հանցագործություններում, որոնք հարթակում իրականացրել են երրորդ անձաինք։

Ոչ մի նորարար նոր տեխնոլոգիա չի ստեղծի, ասել է Դուրովը, եթե իմանա, որ դրանց համար անձնական պատասխանատվություն պետք է կրի, եթե դրանք չարաշահվեն ապագա օգտատերերի կողմից։ Նա ընդգծել է, որ ֆրանսիական իշխանությունները նախքան իրեն ձերբակալելը, լիովին կարող էին իր հետ կապ հաստատել բազմաթիվ եղանակներով ու ունեցած հարցերը քննարկել, ներառյալ նաեւ՝ Դուբայում ֆրանսիական հյուպատոսության միջոցով, որտեղ նա եղել է իբրեւ մասնավոր հյուր։

Դուրովը նաեւ հայտարարել է, որ հայտարարությունները, թե Telegram-ն անօրինականության համար դախտային միջավայր է, բացարձակապես սուտ է։ Նա նկատել է, որ իր թիմը ամեն օր միլիոնավոր վնասակար հրապարակումներ եւ ալիքներ է ոչնչացնում։ Սակայն օգտատերերի թվի կտրուկ ավելացումը դյուրացրել է չարաշահումները։ Տեղի ունեցածը, ըստ հավելվածի ղեկավարի, կբերեն նրան, որ Telegram –ը կդառնա ավելի անվտանգ ու ուժեղ։

Նա նաեւ հայտարարել է, որ Telegram –ը սովորաբար հեռանում է այն երկրներից, որտեղ չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ անվտանգության եւ գաղտնիության հարցերի բալանսավորման վերաբերյալ։ Այդպես եղել է եւ Ռուսաստանի, եւ Իրանի պարագաներում եւ այդպես կարող է լինել նաեւ Ֆրանսիայի դեպքում։