18/02/2026

«Զանգեզուրի միջանցքը» բացելու ՌԴ մտադրությունը տարածաշրջանը կտանի նոր ու ծայրահեղ վտանգավոր ռազմական առճակատման. Tasnim. Լուսանկար

Sahman

Այն բանից հետո, երբ պաշտոնական Թեհրանը դիվանագիտական ​​ուղիներով Մոսկվային հայտնեց իր անհամաձայնությունը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի շուրջ քննարկումների վերսկսման հետ, իրանական Tasnim լրատվական գործակալությունը, որը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական օրգանը, կոշտ խմբագրական է հրապարակել, որում զգուշացնում է. եթե Ռուսաստանը չհրաժարվի «Զանգեզուրի միջանցքը» բացելու իր մտադրություններից, դա կարող է տարածաշրջանը տանել նոր և ծայրահեղ վտանգավոր ռազմական առճակատման։

ՌԴ նախագահ Պուտինի վերջին պետական ​​այցը Բաքու և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանը, չցանկանալով կատարել իր պարտավորությունները, սաբոտաժի է ենթարկում Ադրբեջանը Նախիջևանի տարածաշրջանին կապող տրանսպորտային զարկերակների բացումը, օրակարգ վերադարձրեց տրանսպորտային միջանցքի թեման, որն առաջացրել է պաշտոնական Թեհրանի սուր արձագանքը։

55b58d2d83e6f2b9c999201d8b90c73b8727bb43