Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և կոշտ է արձագանքելու դրա ցանկացած փոփոխության։
Ազիզին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և, ըստ էության, այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան:
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը նույնպես կտրականապես դեմ է: Մենք զգուշացնում ենք նրանց, ովքեր հետևում են նման պատրանքներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, առաջնորդվելով ողջախոհությամբ, երբեք չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,- ասել է Ազիզին՝ հավելելով, որ մյուս կողմից երկիրը կպաշտպանի իրեն, եթե սպառնալիք առաջանա իր տարածքային ամբողջականության դեմ:
Նա նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ընդգծել, որ Իրանը բազմիցս տարբեր ձևերով հայտարարել է տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է իրենց կարմիր գիծը, և դրանում ցանկացած փոփոխություն և գործողություն Իրանի կողմից լուրջ և վճռական արձագանքի կարժանանա։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Վախենում ես, մի՛ արա․ Ռոմանոս Պետրոսյան
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին