Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17:50-ի սահմաններում 44-ամյա Վահան Գրիգորյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է են երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է 1 տարով։
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանը միջնորդել է Բաքվի դատարանում հարցաքննել Փաշինյանին
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել