<Մեդիա դերակատարների վերապատրաստում> ծրագրի շրջանակներում իրականացված առաջին խմբի թրեյնինգները անցկացվեցին Աղվերանի Բեստ Վեսթեռն հյուրանոցում։
Ծրագրի մասնակիցները Արցախից եվ Հայաստանի տարբեր մարզերից երիտասարդ լրագրողներ են ։ Ծրագիրը նախատեսված է երիտասարդ կին լրագրողների հնարավորությունները զարգացնելու եվ նրանց մասնագիտական հմտություններ փոխանցելու համար։
Առաջին խմբի դասընթացների նյութը բաղկացած է երեք բաժիններից․
1․Լրագրության ոլորտում մարդու իրավունքների լուսաբանման առանձնահատկությունները
2․Լրագրողական գործունեության իրականացման իրավական կարգավորումները
3․ Մարդու իրավունքներ, պատմական զարգացման փուլեր
Գաղտնիք չէ՝ որ այսօրվա հայկական լրատվամիջոցների մի զգալի մասը զբաղված է տարբեր քաղաքական շահերի սպասարկումով, լրատվամիջոցների մեծ մասի հաղորդած տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար ընթերցողը կամ ստիպված է կողմնորոշվել տվյալ լրատվամիջոցի ծագումը, քաղաքական կողմնորոշումը ուսումնասիրելով, կամ ինքնուրույն՝ փորձել ճշտել փաստերը, ինչն էլ, իհարկե, շատ բարդ է իրականացնել։ Նման գործոններով պայմանավորված՝ լրատվական դաշտը ողողված է ապատեղեկատվությամբ։
Իհարկե, դա չի կարող վերաբերել բոլոր ԶԼՄ-ներին, կամ իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ լրագրողներին։
Լրատվական քաոսի մեջ, հաճախ անտեսվում են հանրության համար կարևորություն ունեցող բազմաթիվ թեմաներ, որոնք, հատկապես, կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
<<Մեդիա դերակատարների վերապատրաստում>> ծրագիրը, ի սկզբանե, նպատակ ունի աջակցել եվ ուղղություն տալ երիտասարդ լրագրողներին, ովքեր սիրում են իրենց մասնագիտությունը եվ նպատակ ունեն զարգանալ իրավապաշտպան լրագրության մեջ։
Աղվերանի գեղատեսիլ վայրերից մեկում կազմակերպված դաշտային սեմինարները ընթացան ինտերակտիվ եղանակով, տեսկան մասի հետ զուգահեռ՝ ընթանում էր ակտիվ քննարկում, որոնք ուղեկցվում էին բնության գրկում զբոսանքներով, վերլուծություններով, հարց և պատասխանով։
<<Մարդու իրավունքների լուսաբանումը լրագրության մեջ>> առարկայի փորձագետ, ISHR Հայաստան ՀԿ նախագահ Բելա Շիքարյանը ներկայացրեց
1․ Մարդու իրավունքների լուսաբանումը միջազգային մամուլում (օրինակներ)
2․ Մարդու իրավունքների լուսաբանումը ՝ տեղական մամուլում (օրինակներ)
3․ Աշխատողների իրավունքների լուսաբանման սկզբունքները
4․ Երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փակ և կիսափակ հաստատություններում գտնվող անձանց մասին պատրաստվող նյութերի առանձնահատկությունները։
5․ Երևույթի պարզաբանման, ՃՇՏՎԱԾ փաստերի հրապարակման կարևորությունը։ Երեք աղբյուրներից ինֆորմացիայի ճշտման անհրաժեշտությունը։
Մասնակիցները, տարբեր իրավիճակների համար, հստակեցնում էին՝ համապատասխան ինֆորմացիայի ճշտման աղբյուրները։
Կազմակերպության փորձագետ՝ իրավաբան Սիրակ Եղիազարյանը ներկայացրեց լրատվության ոլորտի իրավական կարգավորումները, ատելության խոսքի, զրպարտության, անձնական տվյալների և, այլ՝ իրավական կարգավորումներ, տեղական եվ միջազգային օրենսդրությունը։
Հագեցած, եռափուլ թրեյնինգների ավարտին նոր ձեվավորված թիմը որոշեց կազմակերպության կայքում ստեղծել նոր մեդիա հարթակ, որտեղ կտեղադրվեն արդեն քննարկված եվ այլ թեմաների վերաբերյալ սեփական նյութերը։
Ծրագրի մասնակիցների երկրորդ հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 7- 9-ը, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան լսելու պրոֆեսիոնալ լրագրողների դասախոսություններ, ինչպես նաև հաջորդ օրը նախատեսվում է փորձնական ռեպորտաժների պատրաստում, դաշտային աշխատանք։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ.
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար