Տեղեկատվական հարթակներում հայտնված լուրը, թե իբր Հայաստանը պաշտոնապես սկսել է Ուկրաինային մատակարարել խորհրդային արտադրության զենքեր, բավականին մեծ աղմուկ է բարձրացրել։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մասնավորաբար, նշվում է, թե իբր Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրահանձնաժողովի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը Վրաստանի նավահանգստով Եվրոպային կփոխանցի խորհրդային արտադրության տանկեր և հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 210 միլիոն ԱՄՆ դոլար։
Ավելին, ասում են՝ իբր Երևանը Կիևին կփոխանցի իր գործող հակաօդային պաշտպանության համակարգերը և 152 մմ-ոց հրետանին։ Այս տեղեկությունը ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև Հայաստանի ու հայերի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու առիթ է դարձել:
Այն, որ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում Կիևի հետ “սիրախաղերի” մեջ է եղել, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան, ըստ տարբեր տեղեկությունների, 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային զենք է վաճառել Ադրբեջանին, ակնհայտ է: Սակայն բանն այն է, որ վերոնշյալ տեղեկության առումով՝ կապված Ուկրաինային զենք վաճառելու հետ, չկա որևէ ապացույց, որևէ փաստարկ:
Այդ դեպքում ո՞ւմ է ձեռնտու դաշտ նետել նման տեղեկություն: Ռուսաստանին ձեռնտու չէ ավելի վատացնել Հայաստանի հետ առանց այն էլ վատացող հարաբերությունները: Ստացվում է՝ դա առաջին հերթին կարող է ձեռնտու լինել Արևմուտքին, որի գլխավոր նպատակը հայ-ռուսական հարաբերությունները մինչև վերջ փչացնելն է, ինչ միջոցներով էլ լինի:
Առավել ևս, եթե ուշադրություն դարձնենք, որ հատուկ շեշտադրվում է նաև Վրաստանը, որտեղ տևական ժամանակ Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը։ Այսինքն, ըստ էության, Հարավային Կովկասում դիրքերի էական թուլացումից հետո Արևմուտքն անցնում է այլ մեթոդների:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան