ԱՄՆ պաշտպանության նախարարությունը արձագանքել է Կուրսկի մարզում ռուս զինվորականների հակահարձակմանը։
Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ Պատրիկ Ռայդերը հաստատել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ձգտում են այս տարածաշրջանում «որոշակի հակահարձակողական գործողություններ» իրականացնել։ «Ռուսական ստորաբաժանումները փորձում են որոշակի հակահարձակողական գործողություններ իրականացնել Կուրսկի մարզում»,- նշել է գեներալը։
Միևնույն ժամանակ, ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը «աննշան» է որակել Կուրսկի մարզում ռուս զինվորականների հակահարձակողական գործողությունների մասշտաբները։ Պատրիկ Ռայդերը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնում և անմիջաբար Պենտագոնում ամերիկյան կողմը ուշադրությամբ հետևում է զարգացումներին ինչպես Ուկրաինայի ռազմաճակատում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում։







Բաց մի թողեք
Ի տարբերություն բռնապետ Իվանիշվիլիի, ես սիրում եմ մարդկանց․ Սաակաշվիլի
Թրամփը կարգադրել է Պենտագոնին՝ անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ
Ղազախստանում սպանվել է Տոկաևի նախկին խորհրդականը. Լուսանկար