Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Պարզվել է, որ ժամը 20:00-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքեանայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Սիլվա Ա.-ին, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 68-ամյա Սերժիկ Խ.-ն՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը նրան հայտնաբերել է, ապա՝ մահվան ելքով վրաերթ կատարելու ու դեպքի վայրը լքելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից