Պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել:
ՀՀ Պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթ է նախապատրաստել Բրիտանական թանգարանի հետ, որտեղ պահվել են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը, երկուսն էլ Հայաստանում են:
Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Բրիտանական թանգարանի կայքի տեղեկացմամբ՝ Անահիտայի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին, Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին բրիտանական թանգարանն է ձեռք բերել։
Դիմաքանդակից մնացած գլուխն ու ձախ ձեռքը Հայաստանում կցուցադրվի շուրջ 6 ամիս, դրանք կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերումԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները Հայաստան տեղափոխելուն և ցուցադրություն կազմակերպելուն, նշել է, որ Հայաստանի համար շատ խորհրդանշական օր է, որովհետև Պատմության թանգարանում հնարավորություն է տրվելու միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ:
Բաց մի թողեք
Համերգ՝ նվիրված ջութակահար, անվանի մանկավարժ Տատյանա Հայրապետյանի 100-ամյակին
Խաչատրյանի անվան տրիոյի հոբելյանական շրջագայությունները․ Լուսանկարներ
Էդվարդ Մունկ՝ Ճիչի հեղինակը, հանրահայտ գեղանկարիչն ու դժբախտ մարդը․ Լուսանկար