Դոնալդ Թրամփ կրտսերը և ԱՄՆ նախագահական մրցավազքի նախկին անկախ մասնակից Ռոբերտ Քենեդի կրտսերը կոչ են արել սկսել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ միջուկային պատերազմի վտանգի պատճառով։
Այս մասին նրանք հոդված են համահեղինկաել The Hill թերթում։
Հեղինակների խոսքով՝ եկել է այս հակամարտությունը դեէսկալացնելու ժամանակը:
«Սա ավելի կարևոր է, քան մեր երկրում քննարկվող ցանկացած քաղաքական հարց: Միջուկային պատերազմը կնշանակի քաղաքակրթության ավարտ, ինչպես մենք գիտենք, և գուցե նույնիսկ մարդկային ցեղի վերջ»,- նշվում է «Բանակցել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի պատերազմին վերջ տալու և միջուկային աղետը կանխելու համար» վերնագրով հոդվածում։
Բաց մի թողեք
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, հնարավոր են արտահերթ ընտրություններ
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում