Էջմիածնի Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի, ներսում մոմավառություն չի լինի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Վեհափառի գաղափարով որոշվեց, որ այլևս դրսում չթաղել ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան, սկսվեց կառուցվել կաթողիկոսական դամբարան, որն ամենօրյա ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն։ Մայր տաճարի հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու»։
Բաց մի թողեք
Ինչպիսի՞ն է Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Ուղիղ․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը