Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել այն տեղեկությունը, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ավելին, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական հաղորդագրության, ևս 1000 երեխա պետք է գնա։ Նույն Ստեփանյանը հիշեցնում է, որ Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
«Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին։ Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն»,-գրում է Գեղամ Ստեփանյանը: Տարբեր գործիչներ կոչ են անում դադարեցնել այդ ծրագիրը և թույլ չտալ արցախցի երեխաներին մեկնել Հունգարիա:
Սակայն ուշագրավ է, որ անտեսվում է այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ արել «մաքրելու» Հունգարիայի երեսը, հենց նա է այդ երկրի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու նախաձեռնության հեղինակը, ինչի մասին դեռ ամիսներ առաջ էինք տեղեկացրել, և հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է այս այցի «քավորը»: Մյուս կողմից՝ այս ամբողջ պատմության մեջ, այսպես ասած, «կրակի վրա յուղ են լցնում» և մեծացնում են անհանգստությունները տարածվող տեղեկությունները, որ նշյալ ծրագիրն իրականացնող հիմնադրամներում որոշակի ֆինանսական ներգրավվածություն ունի նաև Ադրբեջանը:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան