Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել Արցախյան պատերազմի հերոս,փոխգնդապետ,Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի գրքերի շնորհանդեսը։
Նրան դիմավորել են աղ ու հացով և դհոլի հնչյունների ուղեկցությամբ։
Միջոցառման սկիզբը ազդարարվեց Հայաատանի Հանրապետության,Արցախի Հանրապետության և Երկրապահ կամավորականների միության դրոշների ներս բերման հայտարարմամբ։
Իսկ միջոցառման ընթացքում նրան սպասվում էին անակնկալ պահեր,որոնք հեղինակին տարան հուշեր դեպի խրամատ։
Գրադարանավարները ասմունքել են նրա հեղինակած բանաստեղծությունները։
Երգիչներ՝ Դավիթ և Գևորգ Խաչատրյան եղբայրները, անակնկալ ձևով երգել են «Ախպերս ու ես» երգը,որը նվիրված է Ռոլանդ և Ռոմիկ Մխիթարյաններին։
Ամենավերջում գրքերի հեղինակը և խմբագիրը հրավիրվել են բեմ և պատմել գրքերի ստեղծման, լույս ընծայվելու մասին։
Այնուհետև իր մակագրությամբ գրքեր նվիրել գրադարանին և ներկա հյուրերին։
Միջոցառումն անցել է հուզական,տպավորիչ և ջերմ մթնոլորտում։
Բաց մի թողեք
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը․ Լուսանկար
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը. Լուսանկար