22/11/2024

Freedom Broker Armenia-ն հայտարարում է զրոյական միջնորդավճար բրոքերային հաշվից միջոցների դուրսբերման համար

Freedom Broker Armenia-ն իր օգտատերերի համար հայտարարում է թարմացում՝ բրոքերային հաշվից ՀՀ դրամով դրամական միջոցների դուրսբերման միջնորդավճարը այսուհետ կկազմի 0 դրամ, նախկինում գործարքի վճարը կազմում էր 20 դոլար։

Այժմ Freedom Broker Armenia-ն ներկայացնում է զրոյական միջնորդավճար թե՛ սպասարկման, թե՛ միջոցների մուտքագրման ու դուրսբերման համար։ Ցանկացած հաճախորդ կարող է հեշտությամբ մուտքագրել միջոցներ իր հաշվին, ինչպես նաև դրանք դուրս բերել առանց հավելյալ ծախսերի: Նշենք նաև, որ միջնորդ բանկերը պահպանում են միջնորդավճար, որը չի վերաբերում Freedom Broker Armenia-ին:

«Այս քայլը արտացոլում է մեր հանձնառությունը՝ բարելավելու առևտրային փորձը Հայաստանում մեր հաճախորդների համար», – նշում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը: «Վերացնելով դրամի դուրսբերման վճարները՝ մենք մեր օգտատերերի համար ավելի հարմար և նվազ ծախսատար ենք դարձնում իրենց ներդրումների կառավարումը»։

Freedom Broker Armenia-ի թիմը կարծում է, որ այս փոփոխությունը ոչ միայն կբարձրացնի հաճախորդների գոհունակությունը, այլև կգրավի նոր հաճախորդների, ովքեր փնտրում են ավելի արդյունավետ բրոքերային ծառայություններ: Freedom Broker Armenia-ն ձգտում է տրամադրել հնարավոր լավագույն ֆինանսական ծառայությունները՝ հաճախորդներին հնարավորություն տալով կենտրոնանալ իրենց ներդրումային ռազմավարությունների վրա: