Գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Արամ Մ․-ն և հայտնել, որ գիշերը Սարալանջի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Հոթել իքս» հյուրանոցից դիմակավորված անձինք գողացել են հեռուստացույցներ և դրա վերաբերյալ առկա է տեսաձայնագրություն:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև փորձագետը։
Արդեն տեղում Արամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։50-ից մինչև ժամը 02։00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք, ովքեր երևում են տեղադրված տեսանկարահանող սարքերով, եվրոպատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Սարալանջի փողոց 2-րդ նրբանցք 2/1 հասցեում գտնվող, ՌԴ քաղաքացի 74-ամյա Ռոբերտ Հ․-ին պատկանող իր տնօրինությանը հանձնված «Հոթել իքս» ՍՊԸ ցանկապատված տարածքի երկու հարակից քոթեջներ և այնտեղից գողացել 14 հատ տարբեր տեսակի հեռուստացույցներ: Ըստ Արամ Մ․-ի՝ պատճառված վնասի չափը կազմում է շուրջ 1 մլն դրամ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Մ․-ն «Հոթել իքս» հյուրանոցի տնօրենն է։






Բաց մի թողեք
ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին, տանում են կալանքի՝ ոչ տեսանյութի գործով
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար