13/12/2024

Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

Ադրբեջանը կկրճատի պաշտպանության և անվտանգության ծախսերը՝ գրեթե 7%-ով։

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը։

2025 թվականին այդ կարիքների համար նախատեսվում է հատկացնել 3,9 մլրդ դոլար։

Ադրբեջանական նավթի բյուջեի գինը 2025 թվականին կկազմի 70 դոլար։ Ադրբեջանի այս տարվա պետբյուջեում նավթի գինը սահմանվել է 75 դոլար։